Հայտնի հոլիվուդյան երգիծական դերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր, «Օսկարի» դափնեկիր Մել Բրուքսին եւ նրա հանգուցյալ տիկնոջը՝ Էն Բենքրոֆթին, երբեմնի պատկանող ծովափնյա քոթեջը վաճառվել է 5 մլն դոլարով, հաղորդում է Fox Business-ը:
Քոթեջը տեղակայված է Լոնգ Այլենդի Հեմփթոնս գյուղում, որը հայտնի է իր հարուստ և ճանաչված բնակիչներով:
Երկհարկանի տանը կա չորս ննջասենյակ, երեք լոգասենյակ: Գրեթե յուրաքանչյուր սենյակից բացվում է տեսարան դեպի ծովը:
93-ամյա Մել Բրուքսը արժանացել է «Օսկարի» «Պրոդյուսերներ» իր ռեժիսորական դեբյուտի սցենարը գրելու համար:
Կինոյի աշխարհում նրան համաշխարհային հռչակ են բերել աշխատանքներն այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Փայլող նստատեղեր», «Երիտասարդ Ֆրանկենշտեյն» գործերը:



























