Կատարում թուրքական նոր ռազմաբազայի կառուցումն ավարտվել է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Դոհա այցի ժամանակ, հաղորդում է Sabah-ը:
Նրա խոսքով՝ Անկարա-Դոհա միացյալ ուժերի հրամանատարությունը կայունության եւ խաղաղության երաշխիքն է ոչ միայն Կատարում, այլ նաեւ Պարսից ծոցի տարածաշրջանում: Նա նշել է, որ Թուրքիան երբեք «միայնակ չի թողել իր ընկերներին սպառնալիքների եւ ռիսկերի ժամանակ»:
Այցի շրջանակում ստորագրվել է 7 համաձայնագիր տնտեսության, ուրբանիզացիայի, առեւտրի, արդյունաբերության, տեխնոլոգիաների եւ ստանդարտացման ոլորտներում:




























