Հրաձգային զենքերից տարբեր վարժությունների կատարման միջոցով անձնակազմի տեսական եւ գործնական գիտելիքների, մասնագիտական ունակությունների ամրապնդման եւ կատարելագործման նպատակով 4-րդ զորամիավորումում նոյեմբերի 25-ին անցկացվել է հրաձգության մրցույթ, որին մասնակցել են նաեւ կին զինծառայողները: 

Լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողները խրախուսվել են: