ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում նոյեմբերի 25-ին մեկնարկել են վերապատրաստման մեկշաբաթյա հերթական դասընթացները:

Դասընթացների անցկացման նպատակն է զարգացնել ԶՈՒ սպայական պաշտոնների նշանակված զինծառայողների ռազմամասնագիտական տեսական գիտելիքները եւ գործնական հմտությունները:

Մեկշաբաթյա դասընթացներն ավարտվելու են համալիր ստուգարք-թեստավորմամբ: