ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում գրառում է արել եւ լուսանկար հրապարակել:
Նա, մասնավորապես, նշել է. «Նորաձեւության ցուցադրությանը մասնակցող այս հմայիչ կանայք հաշմանդամություն ունեն: Բայց այսօր նրանցից յուրաքանչյուրը իր ներքին հմայքով, իր նազանքով, հագուստը ցուցադրելու իր կոկետությամբ շատ ավելի ջերմ էր, պրֆեսիոնալ, քան բոլոր Նաոմի Քեմփլները, Քեյթ Մոստերն ու Իրինա Շեյքերը միասին վերցրած:
Այսօր, Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2-րդ տարեդարձին նվիրված, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ահա այսպիսի շշմելու ցուցադրություն էր կազմակերպել` ամենասիրուն մոդելներով»:



























