Նավթի համաշխարհային գները ուրբաթ՝ նոյեմբերի 29-ի սակարկությունների ընթացքում նվազում են։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 0,22 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 57,98 դոլար, տեղեկացնում է RT-ն։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունվարին մատակարարմամբ, նվազել են 0,45 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 63,58 դոլար։