Նոյեմբերի 29-ին, ժամը 11:02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի 35/2 շենքի 1-ին հարկում: Նշենք, որ այս հասցեում  գտնվում Կադաստրի կոմիտեի «Արաբկիր» սպասարկման գրասենյակը։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Աղբատարում այրվել է 1 քմ աղբ, ջերմահարվել՝ 50 սմ էլեկտրական մալուխ և 1 դուռ:

Փրկարարները տարահանել են 250 քաղաքացու. տուժածներ չկան: