«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատոր ճապոնական TEPCO ընկերությունն ապրիլի 9 -ից  ձեռնամուխ է եղել կայանի տարածքում պողպատե արգելափակոցների կառուցմանը` թույլ չտալու համար ռադիոակտիվ նյութերի թափանցումը խաղաղ օվկիանոս, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կառուցապատման աշխատանքներն իրականացվում են երկրորդ էներգաբլոկի տարածքում, որից ռադիոակտիվ ջրի արտահոսք կար:  Մասնագետները նախատեսում են 120մ երկարությամբ պատնեշի մեջ առնել երկրորդ էներգաբլոկը եւ հարակից տեխնիկական կառույցները:

Շաբաթվա սկզբին TEPCO  ընկերությունը 11,5 հազար տոննա ցածր ռադիոակտիվության ջուր էր բաց թողել օվկիանոս` ազատված ջրամբարներն ավելի բարձր ռադիոակտիվություն ունեցող ջրերի համար օգտագործելու նպատակով: Ընկերությունը հայտարարել է, թե ցավում է այդ որոշման համար, բայց ստեղծված իրավիճակում դա միակ ելքն էր: