Ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով զոհված լրագրող Դաֆնե Կարուանի Գալիցիայի ընտանիքը պահանջել է երկրի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի հրաժարականը, հաղորդում է Associated Press-ը:

Գալիցիայի հարազատները ներկայացրել են այդ պահանջը վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Քիթ Շեմբրիի՝ կալանքից ազատելուց հետո հետաքննության ընթացքում, որն ուղղված էր 2017 թվականին կատարված սպանության կազմակերպչին փնտրելուն:

Ուրբաթ Մուսկատը հայտարարել էր, որ ոստիկանությունը չի հայտնաբերել հիմքեր Շեմբրիի կալանքը երկարացնելու համար:

Իր հերթին սպանված լրագրողի ընտանիքը կատարել է թվիթերյան գրառում, որում հայտարարել է, որ «կիսում է Մալթայի շոկն ու զայրույթը»:

«Մենք կոչ ենք անում վարչապետին հեռանալ, եթե վարչապետը հավատարիմ է արդարությանն ու Մալթային, նա պետք է անհապաղ հրաժարական տա»,-հայտարարել է Գալիցիայի ընտանիքը: