Երկու քաղաքացի է զոհվել Լոնդոնի կամրջի վրա դանակահարության հետեւանքով, հաղորդում է BBC News-ը:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, ոստիկանությունը սպանել է հարձակման մեջ կասկածյալին:

Սքոթլենդ Յարդն անվանել է դա ահաբեկչություն:

Ոստիկանությունում ենթադրում են, որ կասկածյալը կրում էր մահապարտի բաճկոն:

ԶԼՄ-ները հաղորդում են, որ նախքան ոստիկանության ժամանելը անցորդները բերման էին ենթարկել հանցագործին:

Սքոթլենդ Յարդում հայտարարել են, որ ոստիկանությունը դեռեւս պարզում է դեպքի մոտիվները: Բրիտանիայի մայրաքաղաքի փողոցներում իրականացվում է ուժեղացված պարեկային ծառայություն: