Մի քանի մարդ է վիրավորվել Հաագայի առեւտրային փողոցներից մեկում դանակով հարձակման հետեւանքով: Այդ մասին ուրբաթ թվիթերյան գրառում է կատարել տեղի ոստիկանությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դեպքի վայրում աշխատում են անվտանգության ծառայությունները:

BBC News –ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հանրախանութում:

Ոստիկանությունը հետախուզում է կասկածյալին, որը նկարագրվել է որպես 45-50 տարեկան տղամարդ: Տուժածների մասին տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվել: