Հոնկոնգում բողոքի ակցիաներին միացել են թոշակառուներ եւ դպրոցականներ, հաղորդում է Reuters-ը:

Ոստիկանությունը հարեւան Գուանչժոու քաղաքում ձերբակալել է Բելիզի քաղաքացի Լի Հենլի Հու Ցզյանին՝ Հոնկոնգի ներքին գործերին միջամտելու համար:

Ցզյանը գործարար է, բնակվում է Չինաստանում: Ըստ մեղադրանքի՝ նա ԱՄՆ-ում «թշնամական գործունեություն» է ծավալել եւ աջակցել գործողություններին, որոնք հանգեցրել են Հոնկոնգում անկարգություններին: