Ուկրաինայում ուժի մեջ են մտել Ուկրաինայի զինված ուժերի սերժանտային եւ ավագ կազմի զինվորական կոչումները, հաղորդում է 112.ua-ն:
Շարքայինի, սերժանի եւ ավագ կազմի զինվորական կոչումները (շարքային, ավագ զինվոր, կրտսեր սերժանտ, սերժանտ, ավագ սերժանտ, ավագ, վառատար, ավագ վառատար) օրենքը փոխում է հետեւյալ կոչումներով՝ ռեկրուտ, զինվոր, ավագ զինվոր, կրտսեր սերժան, սերժանտ, ավագ սերժանտ, առաջին սերժանտ, շտաբ-սերժանտ, մաստեր-սերժանտ, ավագ մաստեր-սերժանտ, գլխավոր մաստեր-սերժանտ: Ինչպես նաեւ, չեն լինի միչմաններ, դրա փոխարեն կլինեն՝ շտաբ-ավագ, մաստեր-ավագ, ավագ մաստեր-ավագ եւ գլխավոր մաստեր-ավագ:
Բացի այդ, օրենքը «գունդ» անվանումը փոխում է՝ դարձնելով «բրիգադա», եւ, համապատասխանաբար, գնդի հրամանատարը կլինի բրիգադայի հրամանատար: Բրիգադայի գլխավոր սերժանտը խաղաղ եւ ռազմական դրության ժամանակ պատասխանատու է բրիգադայի հրամանատարին զինվորական ծառայության հարցերով տեղեկատվության եւ առաջարկնել ներկայացնելու համար:
Օրենքի համաձայն՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարին եւ նրա տեղակալների դիմելիս, որոնք քաղաքացիական անձինք են համարվում, զինծառայողը պետք է նշի նրանց պաշտոնները՝ հավելելով «պան» բառը:
Մաստեր-սերժանտի կոչումը սահմանվում է ավագ վառատարի կոչման փոխարեն: Այն կստանան նրանք, ովքեր պաշտոններ ունեն առանձին գումարտակում, գնդում եւ բրիգադայում: Ավագ մաստեր-սերժանտներ կլինեն օպերատիվ հրամանատարություններում, օդային հրամանատարություններում, ծովային հետեւակի հրամանատարությունում, ինչպես նաեւ այլ օրգաններում:
Գերագույն ռադան այդ օրենքն ընդունել է այս տարվա հոկտեմբերի 17-ին 278 կողմ ձայներով:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 29-ին ստորագրել է օրենքը:




























