Ես challenge եմ անում Մեհրիբանին ու Բաքվում հաստատ Կոմիտաս եմ լսելու: Այս մասին Instagram-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նեշ է. «Ադրբեջանի փոխնախագահ, Իլհամի կին Մեհրիբան Ալիեւան խոսել է իր երազանքի մասին ու էդ երազանքը, պարզվում է, Արցախում մուղամ լսելն է:

Իհարկե, մեր արտաքին գերատեսչությունը ինչ-որ մի մակարդակով պիտի պատասխաներ Մեհրիբան խանումին, ով շարքային ադրբեջանցի «կնիկ» չէ, ում սիրտը Ղարաբաղում մուղամ լսել է ուզում, այլ այդ երկրի փոխնախագահն ու նախագահի ամենահավանական թեկնածուն:

Բայց քանի որ այս բաջին հատկապես վերջին շրջանում անցնում է քաղաքական, դիվանագիտական կոռեկտության բոլոր սահմանները, ես challenge , մարտահրավեր եմ նետում Ադրբեջանի փոխնախագահին ու վստահ ասում եմ` ինքը Արցախում հաստատ մուղամ չի լսի, բայց ես խոստանում եմ Բաքվում Կոմիտաս լսել ու լսելու եմ:

#komitas #challenge #nkr #artsakh #peace #nation #land #mehribanaliyeva #Artsakh #NagornoKarabakh #Stepanakert #депутат #диаспора #национальноесобрание #Армения #nationalassambley #политика #национальноесобрание #диаспора #депутат #парламент #politics #armeniandiaspora