Երբ վարչապետ Փաշինյանի պատվիրակությունը հատուկ պատվիրված չվերթով 300.000 դոլար ծախսով ԱՄՆ է մեկնում, պաշտպաններն ասում են, թե շատ ճիշտ է արել, որ պետությունն է վճարել եւ ոչ թե որեւէ մասնավոր (օլիգարխ): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղական Արսեն Բաբայանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Երբ քաղաքապետարանին մասնավորը (օլիգարխ) շուրջ 500.000 դոլարի Կամազներ է նվիրում, այդ նույն պաշտպաններն ասում են, թե շատ ճիշտ է արել, պետության միջոցներն է խնայել:

Է հետո՞... վերջի մի հարցի շուրջ կլինի՞ մեկ հստակ դիրքորոշում լսենք:

Հ.Գ. բայց մաքուր հայերենով ասեցին, կոռուպցիան վերացվել է, վերջ... հանկարծ չմտածեք, թե կոռուպցիա կա»: