2020թ․ մարտին կսկսվի Դոնբասում Malaysia Airlines-ի ինքնաթիռի վթարի գործի հետաքննությունը, հայտնում է Deutsche Welle-ն։

Դատը կընթանա ոչ թե միջազգային, այլ ազգային օրենսդրության շրջանակներում։ Բանն այն է, որ ինքնաթիռում գտնվող ուղեւորների մեծ մասն այդ երկրի քաղաքացի է եղել։

Միջազգային քննչական խմբի մեղադրական եզրակացության մի մասն արդեն փոխանցվել է Հաագայի դատարանին։

Գործընթացի շրջանակներում կաշխատի հինգ դատավորից բաղկացած կոլեգիան։ Նրանցից երեքը մշտական են, երկուսը՝ փոփոխվող։