Բրիտանական Հեմփշիր կոմսության Նյու Ֆորեսթ շրջանում ոստիկանները ահազանգ էին ստացել եկեղեցու մուտքի առաջ դաժանաբար սպանված ընտանի կենդանիների գործով, որոնց վրա հանցագործները նկարել էին հնգագծեր եւ սատանայական սիմվոլներ, գրում է Mirror-ը:

Բանն այն է, որ շաբաթվա ընթացքում Նյու Ֆորեսթ շրջանի Բրեմշոու գյուղում տեղի էր ունեցել ընտանի կենդանիների սպանությունների ամբողջ շղթա՝ ներառյալ կովի, հորթերի եւ ոչխարների սպանությունը: Բոլոր կենդանիներին մորթել էին եւ դրանց վրա նկարել սատանայական խորհրդանիշներ:

Ցնցված գյուղացիները հայտնաբերում էին դաժանաբար սպանված եւ մասնատված իրենց կենդանիներին:

Շրջադարձային էր այն օրը, երբ անհայտ չարագործը նկարել եր Սուրբ Պետրոս եկեղեցու դռան վրա, որը մաքրելու հետեւանքով այժմ ունի վերանորոգման կարիք:

Ոստիկանությունը հրավիրել էր Հեթանոս ոստիկանների ասոցիացիայից գործընկերներից, որոնք այժմ հետաքննում են այդ գործը:

Գյուղում պատմում են, որ այդտեղ բնակվում են նաեւ այսպես կոչված «սպիտակ կախարդները», որոնց, ի դեպ, կատարվածը նույնպես սարսափեցրել էր: