Լոնդոնում Թեմզա գետի ափին հայտնաբերվել է կետի անշունչ մարմին, գրում է The Guardian-ը:

Ավելի քան 2 մետր երկարություն ունեցող կենդանին հայտնաբերվել է ուրբաթ երեկոյան Լոնդոնի նավահանգստին պատկանող նավի անձնակազմի կողմից, սակայն կետի մահվան պատճառները դեռեւս հայտնի չեն:

Լոնդոնի Կենդանաբանական հանրույթին հանձնարարվել է անցկացնել դատաբժշկական փորձաքննություն կենդանու մահվան պատճառները պարզելու նպատակով:

Հանրույթի տեղեկություններով՝ դա արդեն այդ տեսակի կետի 27-րդ անշունչ մարմինն է, որը դուրս է նետվել Մեծ Բրիտանիայի ափերում այս տարվա ընթացքում: