Վիրջինիա նահանգում գտնվող Շառլոտսվիլ քաղաքը, որը 2017 թվականին զանգվածային անկարգությունների վայր է դարձել, կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում: Այս անգամ քաղաքում տեղադրված քաղաքացիական պատերազմի տարիների գեներալ Ռոբերտ Լիի հուշարձանի վրա բարբարոսները վիրավորանքներ են գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին:
The Hill-ի հաղորդմամբ՝ հուշարձանի վրա բարբարոսները Թրամփի իմպիչմենթի կոչեր են արել եւ նշել, որ «նա ռասիստ է»: Այժմ հուշարձանը տեղի իշխանությունները լաթով ծածկել են, այն նախկին տեսքին կբերեն:
Ավելի վաղ նույն վայրում Թրամփի հասցեին նման գրություններ էին հայտնվել:





























