Թուրքիայում մեծ արձագանք է գտել Մալաթիայի քաղաքապետարանի աշխատակիցներ վերաբերմունքը անգլիացի զբոսաշրջիկների նկատմամբ, որը թուրքական մամուլում վերնագրվել է՝ «Մալաթիայում զբոսաշրջիկների նկատմամբ մեծ ամոթ» եւ «Մալաթիայում տարվա ամոթը»։

Անգլիացի զբոսաշրջիկները Մալաթիայի բանուկ հրապարակներից մեկի մոտ  երաժշտական գործիքներով նվագել են եւ երգել, որի ընթացքում անցորդները մոտեցել են եւ դրամ են նետել զբոսաշրջիկների առջեւ դրած ջութակի պատյանի մեջ։

Գնալով մեծացել է անգլիացի զբոսաշրջիկների նկատմամբ հետաքրքրությունը եւ նրանց շուրջ հավաքված անցորդների քանակն ավելացել է։ Սակայն «երաժիշտներին»  են մոտեցել Մալաթիայի քաղաքապետարանի աշխատակիցները ստիպում հավաքել իրենց երաժշտական գործիքները եւ հեռանալ, ինչը հարուցել է քաղաքացիների դժգոհությունը։