Նավթի համաշխարհային գները կրկին աճ են գրանցում: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:

WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսներն աճել են 0,32 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 56,14 դոլար:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ փետրվարյան մատակարարումներով աճել են 0,18 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 61,03 դոլարի: