Ճապոնիայի արեւելյան ափերին այս գիշեր երկու երկրաշարժ է տեղի ունեցել` 5,0 եւ 4,8 մագնիտուդով: Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Առաջին ցնցումը տեղի է ունեցել ժամը 01:47-ին երեւանյան ժամանակով, օջախը գտնվել է Հոնսյու կղզու արեւելյան ափից 200 կմ հեռավորության վրա, Խաղաղ օվկիանոսում:
Մյուս ցնցումը` 4,8 մագնիտուդով , արձանագրվել է ժամը 04:48-ին, Սիկոկու կղզում գտնվող Կոչի քաղաքից 156 կմ արեւելք, օվկիանոսում: Ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել, զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ չկան:





























