Նյու Յորքում 87 տարեկանում վախճանվել է ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Սիդնի Լյումետը: Նա տառապում էր լիմֆոմայով` անոթային հանգույցների քաղցկեղով:
Լյումետի առջին ֆիլմը եղել է «12 բարկացած տղամարդիկ» դատական դրաման, որը էկրան է բարձրացել 1957թ-ին: Հետագայում այդ ֆիլմը ճանաչվել է կինեմատոգրաֆիայի պատմության մեջ լավագուն ռեժիսորական դեբյուտներից մեկը, գրում է Lenta.ru-ն:
Սիդնի Լյումետի հայտնի ֆիլմերից են նաեւ «Հեռախոսացանցը», որն արժանացել է 4 «Օսկարի», «Դատավճիռը» եւ այլն:
Լյումետի վերջին ֆիլմը «Սատանայի խաղեր» թրիլերն էր, որն էկրան է բարձրացել 2007-ին:





























