ՉԺՀ-ի հարավ-արեւմտյան մասում գտնվող Սիչուան նահանգում այսօր 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Հիշեցնենք, որ Սիչուան նահանգում 7,9 մագնիտուդով ավերիչ երկրածշարժ էր տեղի ունցել 2008 թ. մայիսին: Այդ ժամանակ զոհվել էր գրեթե 90 հազար մարդ, 370 հազարը վնասվածքներ էր ստացել, անօթեւան էր մնացել 5 մլն մարդ:
Սիչուանի երկրաշարժն ամենաուժեղն էր` 1976 թ. տեղի ունեցած տյանշանյան երկրաշարժից հետո, որի ժամանակ զոհերի թիվը հասել էր 250 հազարի:





























