Աշտարակի խճուղու վրա, «Արարատ-Գոլդ» ակումբի դիմաց ապրիլի 10-ին, ժամը 21:40-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 33-ամյա Ռոման Նաջարյանը, վարելով Opel-Vectra մակնիշի 15 ՍՍ 002 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է ուղեմասը բաժանող կանաչապատ գոտուն, շրջվել, դուրս եկել հանդիպակաց ուղեմաս եւ ընդհարվել փողոցի եզրապատին:
Վթարի հետեւանքով Ռոման Նաջարյանն ու ուղեւորներ, 33-ամյա Լուսիկ Զաքարյանը, 3-ամյա Պարույր Նաջարյանն ու 2-ամյա Լարիսա Նաջարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ՃՈ տուգանային հրապարակ:








Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























