Ճապոնիայի հյուսիս-արեւելյան ափին հզոր երկրաշարժը ապրիլի 11-ին հանգեցրել է հրդեհների եւ սողանքի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի Իվակի քաղաքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ճապոնական NHK հեռուստաալիքի կայքը:

Այս պահի դրությամբ, տեղեկություններ են ստացվել առնվազն երեք հրդեհի եւ մեկ սողանքի մասին:

Տուժածների մասին հստակ տեղեկություններ առայժմ չկան: Երկրաշարժի արդյունում հոսանքազրկվել է Իվակին:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, 7,1 մագնիտուդով երկրաշարժ էր եղել Հոնսյու կղզու շրջանում: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են մայրաքաղաք Տոկիոյում:

Այս պահի դրությամբ, ցունամիի նախազգուշացումը հանվել է: