Գերմանիայի Վինտերբախ քաղաքում ազգայնականներն այրել են այն ակումբը, որտեղ փորձել են թաքնվել 5 թուրք եւ մեկ իտալացի:
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` կեսգիշերին մոտ 6 թուրք եւ 3 իտալացի մի ակումբից դուրս գալուց հետո հանդիպել են ազգայնականների մի խմբի, որոնցից մեկը փորձել է մեքենայով վրաերթի ենթարկել թուրքերից մեկին:
Ծագած վիճաբանությունից հետո 5 թուրք եւ 1 իտալացի թաքնվել են մոտակա գիշերային ակումբում, որն էլ այրել են ազգայնականները:
Ձերբակալված 14 ազգայնականները ոչ բավարար ապացույցների հիման վրա ազատ են արձակվել:





























