«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տարհանում են անձնակազմին` ապրիլի 12-ին տեղի ունեցած նոր երկրաշարժի պատճառով: Reuters-ի փոխանցմամբ, երկրաշարժի մագնիտուդը կազմել է 6,3:
Ճապոնիայում հիմքի նոր ցնցումները այսպես կոչված աֆթերշոկեր են` մարտի 11-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքներ: Այդ երկրաշարժի արդյունքում զոհվել է 13 հազար մարդ, անհետ կորած են համարվում 14 հազարը: Մարտի 11-ից հետո Ճապոնիայում ընդհանուր հաշվով 400 աֆթերշոկ է գրանցվել:
Ճապոնիայի ատոմային եւ արդյունաբերական անվտանգության հանձնաժողովը հայտարարել է, թե «Ֆուկուսիմա»-ին տրվել է վտանգաորության առավելագույն աստիճան:





























