Մոսկվայում մահացել է հայտնի կինոսցենարիստ Յակով Կոստյուկովսկին:
Հենց նրա գրած սցենարով են նկարվել Լեոնիդ Գայդայի «Օպերացիա «Ի» եւ Շուրիկի այլ արկածները», «Կովկասի գերուհին», «Ադամանդե ձեռքը» ֆիլմերը:
Յակով Կոստկյուկովսկին մի քանի ամսից դառնալու էր 90 տարեկան: Նա մահացել է հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին վատ առողջական վիճակի պատճառով:





























