Երեքշաբթի՝ դեկտեմբերի 17-ին, սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են:
WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 0,07 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 60,17 դոլար, փոխանցում է RT-ն։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ փետրվարյան մատակարարումներով նվազել են 0,02 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 65,33 դոլարի։





























