Հայաստանում կանանց ներգրավվածությունը բարձր տեխնոլոգիական ոլորտում շուրջ 38 տոկոս է, եւ կարող ենք ասել, որ այս առումով Հայաստանն աշխարհի առաջատարների մեջ է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նա տեղեկացրեց, որ Գյումրիի տեխնոպարկում արդեն իսկ տեղակայված են 35 ընկերություններ. «Այսինքն կարող ենք ասել, որ Գյումրին մեր տեխնոլոգիական երկրորդ կենտրոնն է դառնում: Վանաձորի տեխնոպարկում ընկերությունների թիվն արդեն 20-ի հասնում: Այստեղ 2020 թվականին ֆինանսավորումն ավելանալու է»:
Անդրադառնալով կապի ոլորտին նախարարը նշեշեց, որ այս տարի կապի ոլորտում ձեռքբերումներից է Արցախի հետ ռոումինգի սակագների իջեցումը՝ նվազումը կազմել է 11-44 տոկոս. «Ակնկալվում է, որ հուլիսի 1-ից նորից նվազում պետք է լինի»:





























