Փոստային կապի ոլորտում կային միջազգային փաթեթների մաքսային զննման ձեւակերպումների գումարներ՝ 2250 դրամ, որը չեղարկվել է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նա ընդգծեց, որ 2020 թվականին շուրջ 45 ձեռներեցների 3-5 շաբաթ տեւողությամբ դասընթացների կուղարկեն Սիլիկոնյան հովիտ: Այս ծրագիրն իրականացվում է ՀԲԸՄ-ի սիլիկոնյան մասնաճյուղի հետ:

«Բացի այդ, հայկական ընկերությունները հնարավորություն կունենան Կատարի կառավարության ֆինանսավորմամբ վերապատրաստումներ այցնել այդ երկրում, նաեւ գործընկերներ ձեռք բերել, մասնակցել նրանց պետական գնումների համակարգում: Հայաստանը կլինի այն 6 երկրների ցանկում, որոնց համար այդ հնարավորությունը կտրվի»,-նշեց նախարարը: