5-tv.ru-ն Պետերբուրգի հյուսիս-արեւմուտքում գտնվող բանկի թալանման էքսկլյուզիվ կադրեր է հրապարակել:

Տեսահսկող սարքերը ֆիքսել են, թե ինչպես է բժշկական դիմակով տղամարդը ներխուժում հաստատություն, նրա ձեռքին խլացուցիչով ինքնաձիգի նման իր կա:

Նրան տեսնելով՝ հավաքարարը խուճապահար ծնկի է իջնում, ապա պառկում հատակին:

Նախնական տեղեկություններով՝ վնասը կարող է գնահատվել 5 մլն ռուբլի:

Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել է, որ ֆինանսական հաստատության վրա հարձակումն իրականացվել է Սավուշինա փողոցում գտնվող բանկում երեկ երեկոյան: Կողոպտիչները երկուսն են եղել: Երկրորդի մոտ ականտեսները դանակ են նկատել: