Մի տեղ աչքովս ընկավ, որ որոշ պետական կառույցներ իրենց բյուջեներում նախատեսել են «պատկառելի» միջոցներ՝ Ամանորյա կոռպոռատիվի (խնջույքների) համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իմ կարծիքով՝ եթե այդ ծախսերը իսկապես կատարվեն, ապա դրանք կլինեն ոչ միայն կոռուպցիայի, այլեւ վատնման ձեւով հափշտակության դրսեւորում։
Պետական որեւէ ծախս պետք է որեւէ կապ ունենա տվյալ մարմնի եւ առհասարակ պետության ֆունկցիոնալության հետ։ Կոլեկտիվով հավաքվել, Նոր տարի նշելը ի՞նչ կապ ունի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ֆունկցիոնալության հետ։ Ո՞վ կարող է բացատրել։
Հուսով եմ՝ այս պարզ ճշմարտությունը նորաստեղծ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կկոմունիկացնի՝ ում որ հարկն է։
Ժամանակին ես ձեր հաշվին կոռպոռատիվ արել ե՞մ, որ հիմա դուք մեր հաշվին անում եք։





























