Իշխանությունն այս անգամ էլ գումար չի հատկացրել Օպերայի եւ բալետի թատրոնի տանիքի վերանորոգման համար, առանց պետության աջակցության հարցը դժվար է լուծել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Նա նկատեց, որ այժմ ամեն ինչ կախված է եղանակից, տեղումների ժամանակ կրկին կսկսվի տանիքից կաթել: «Անհրաժեշտ է լուծել նաեւ սոֆիտների խնդիրը, այլապես վաղ թե ուշ ներկայացումների ժամանակ լուսավորման խնդիր կառաջանա: 50 սոֆիտներից աշխատում է միայն 10-ը»,- նշեց Օրբելյանը: