Ֆիլիպ Կիրկորովը կարծում է, որ Ռուսաստանի կառավարությունն իրեն թողել է բախտի քմահաճույքին:
Իր տված հարցազրույցներից մեկում, հարցին, թե ինչո՞ւ նա տարբեր հասարակականկազմակերպությունների կազմում չէ, որոնց անդամակցում են մշակույթի շատ գործիչներ, երգիչը պատասխանել է, որ ինքն իր դիրքորոշումը հայտնում է Ռուսաստանում երգով: Իսկ կառավարությունը, կարծում է երգիչը, իրեն թողել է բախտի քմահաճույքին, հաղորդել է «7D»-ն:
Երգչի խոսքով` այժմ նա ապրում է համերգներից ստացած գումարներով, իսկ ալբոմները, որոնք պատճենահանվում են պիրատների կողմից, եկամուտ չեն ապահովում, մինչդեռ բոլոր քաղաքակիրթ հասարակություններում կատարողները ալբոմների միջոցով գումար են աշխատում:
Կիրկորովը ցավով նշել է, որ իրեն միլոններ բերել է միայն «Նապաստակ» ալբոմը, իսկ ձայնագրություններից եւ ռինգթոններից` ոչ մի եկամուտ: Նա բացատրել է, որ երբ ալբոմը թողարկվում է, պայմանագիր է կնքվում կոմպոզիտորների հետ, ովքեր մեծ գումարներ են պահանջում երգերի համար, իսկ ալբոմը թողարկվելիս պիրատները անհապաղ ստեղծում են կրկնօրինակները, եւ արտիստից բացի` բոլորը շահույթ են ստանում: Կիրկորովը չի ցանկանում «նստել կազմակերպությունների ուսերին», այլ որոշել է պարզապես երգել եւ ուրախացնել հանդիսատեսին իր երգերով:





























