Կինը, ում ձերբակալել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայում Մար ա Լագո նստավայրի տարածք ներթափանցելու համար, Չինաստանի քաղաքացի է, հայտնում է Miami Herald պարբերականը:

Նա արդեն երկրորդ չինուհին է, որ փորձում է թափանցել Մար ա Լագո: Ապրիլի սկզբին Չինաստանի երկու անձնագրով, 4 բջջային հեռախոսով եւ վնասաբեր ԾԱ ֆլեշ կուտակիչով մի կին անօրինականորեն թափանցել էր նստավայրի տարածք:

Փալմ Բիչի ոստիկանական դեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ 56-ամյա Ցզին Լյուին նկատել են ակումբի տաածքում եւ խնդրել հեռանալ:

«Նա վերադարձել է եւ սկսել լուսանկարել, այդ ժամանակ Փալմ Բիչի ոստիկանական բաժանմունքն արձագանքել է եւ նրան ձերբակալել»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Մայքլ Օգրոդնիկը:

Թրամփն այս նստավայրում է անցկացնում հանգստյան օրերի մեծ մասը եւ երբեմն այնտեղ է ընդունում մյուս պետությունների ղեկավարներին՝ նրանց զվարճացնելով համատեղ գոլֆ խաղալով: