Նավթի համաշխարհային գները նվազում են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, տեղեկացնում է RT-ն։

WTI նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 0,02 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 60,92 դոլար։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ փետրվարին մատակարարմամբ, նվազել են 0,05 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 66,14 դոլար։