Հայաստանի, Ռուսաստանի եւ Արցախի մշակույթի ավելի քան 60 գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որում կոչ են անում ազատ արձակել Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոփոխել նրա նկատմամբ խափանման միջոցը: NEWS.am-ը ներկայացնում է հայտարարությունը ստորագրած արվեստի մի քանի գործիչների անցած ուղին:

Ռազմիկ Դավոյան. հասարակական գործիչ, բանաստեղծ: Երկու անգամ արժանացել է Հայաստանի Հանրապետության Պետական մրցանակի, պարգեւատրվել է Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (1998), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (29.11.2010), «Սուրբ Սահակ եւ Մեսրոպ» Հայ առաքելական եկեղեցու շքանշանով (2011), ՀՀ վարչապետի հուշամեդալով (2015): Երեւանի պատվավոր քաղաքացի է (2017):

Վարդան Աճեմյան. կոմպոզիտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի պատվավոր գործիչ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ամբիոնի վարիչ:

Գուժ Մանուկյան. թատրոնի եւ կինոյի հայ խորհրդային դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1981, թատերական աշխատանքի համար): Պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով: 2012 թվականին «Արտավազդ-2012» թատերական մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Պատվի եւ արժանապատվության համար» մրցանակի:

Ալեքսանդր Ակոպով. Ռուսաստանի կինոյի եւ հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի վարչության նախագահ: Նա ռուսական հեռուստատեսությունում իրականացրել է հաջող գաղափարներ, որոնց թվում են հայտնի սերիալներ, մանկական եւ գիտահանրամատչելի ծրագրեր: Ավելի վաղ նա եղել է «Ռոսիա» հեռուստաալիքի տնօրենը, ապա հիմնել է իր ընկերությունը՝ «Ամեդիան»:

2002 թվականին հիմնել է «Ամեդիա» ֆիլմերի արտադրության համար ընկերությունը, 2015 թվականին կազմակերպել է նոր սեփական ծրագիր՝ «Կոսմոս ֆիլմ»:

Ռոման Բաբայան. ՆՏՎ հեռուստաալիքի հաղորդավար, «Սվոյա պրավդա» թոք շոուի հաղորդավար (2019-ից), VII գումարման Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր, ավելի վաղ «Պրավո գոլոսա» ծրագրի հաղորդավար (2009-2012), «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի գլխավոր խմբագիր (2019-ից), «ՏԷՖԻ» մրցանակի դափնեկիր (2017):

Թինա Կանդելակի. վրացի եւ ռուսաստանցի լրագրող, հեռուստահաղորդավար, պրոդյուսեր, հասարակական գործիչ, «Աշակերտների ռուսական շարժում» համառուսական հասարակակական-պետական մանկապատանեկան կազմակերպության համանախագահ, «Մատչ ԹՎ» դաշնային մարզական հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր (2015 թվականի հուլիսից), AnsaLigy կոսմետիկական ապրանքանիշի հիմնադիր: Անցյալում՝ «Ապոստոլ» մեդիա ընկերության գլխավոր տնօրեն եւ համասեփականատեր, «Ամենախելացին», «Դետալներ», «Լավ երգեր», «Հարսանեկան իրարանցում» եւ «ՍՏՍ-ն բացահայտում է սուպերաստղին» (СТС, 2002-2012) ծրագրերի վարող:

Տիգրան Քյոսայան. կինոյի եւ հեռուստատեսության խորհրդային եւ ռուսաստանցի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կլիպմեյքեր եւ հեռուստահաղորդավար: Խորհրդային կինոռեժիսոր եւ սցենարիստ Էդմոնդ Քյոսայանի որդին:

Ստաս Նամին. խորհրդային եւ ռուսաստանցի երգիչ, ռոք շարժման հիմնադիր, կոմպոզիտոր, կինոռեժիսոր, պրոդյուսեր, լուսանկարիչ, նկարիչ, ռոք փառատոների կազմակերպիչ: «Ծաղիկներ», «Ստաս Նամինի խումբ», «Գորկու այգի» երաժշտական խմբերի առաջնորդ:

Մարգարիտա Սիմոնյան. ռուսաստանցի լրագրող եւ մեդիամենեջեր: 2005 թվականից RT հեռուստաալիքի, 2013 թվականից՝ «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության եւ 2014 թվականից «Sputnik» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր:

Սաթի Սպիվակովա. դերասանուհի, հեռուստահաղորդավար, գրող: 2000 թվականին «Կուլտուրա» ալիքում եղել է «Սաթի Սպիվակովա: Իմ պատմությունները» վավերագրական հաղորդաշարի հեղինակն ու վարողը: 2001-2004 թվականներին ՕՌՏ-ում վարել է «Սաթի» ծրագիրը, 2005-2010 թվականներին «Կուլտուրայում» «Կամերտոն» ծրագրի վարողն էր: 2002 թվականին լույս է տեսել Սաթի Սպիվակովայի «Ոչ բոլորը» գիրքը: 2010 թվականի մայիսից նույն ալիքում սկսել է վարել «Սաթի: Չձանձրացնող դասական» ծրագիրը: «Երաժշտական ծրագիր: Դասական» անվանակարգում ՏԷՖԻ մրցանակ է ստացել:

Դմիտրի Խառատյան. խորհրդային եւ ռուսաստանցի դերասան, հեռուստահաղորդավար, երգերի կատարող, կինոպրոդյուսեր: ՌԴ վաստակավոր արտիստ (2000), ՌԴ ժողովրդական արտիստ (2007):

Կարեն Շահնազարով. խորհրդային եւ ռուսաստանցի կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր եւ հասարակական գործիչ:  1998 թվականի ապրիլի 20-ից «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի վարչության նախագահ եւ գլխավոր տնօրեն: