Ղարաբաղի հարցը ոչ մեկ չի փորձել լուծել, ի վնաս հայ ժողովրդի գնացել են ձգձգմանը՝ հերթական անգամ սպասարկելով ռուսների շահերը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը։

«Եթե գա նորմալ իշխանություն, բոլորը կարող են դատվել որպես հայրենիքի դավաճան, որովհետև հայ ժողովրդի ազատագրական պատերազմը Ղարաբաղում վերածում են գլադիատորական պատերազմի։ Այսինքն գլադիատորները կռվում էին իրենց կյանքը փրկելու համար, բայց կայսրի շահերը սպասարկելու համար։ Ամբողջ արևմուտքը 20-30 տարի հետևում են այդ հարցին ու տեսնում են, որ հայերը իրենց ժողովրդին խաբում են, պատերազմը երկարացնում։ Բա ռուսները դնում են իրենց դրածոներին, որ սպասարկեն իրենց շահերը, բայց դա պետական դավաճանություն է»,-նշեց նա։

Շանթ Հարությունյանը կարծում է՝ Ղարաբաղում սպասվում է պատերազմ և շատ վատ հետևանքներով, իսկ նրա կարծիքով ԼՂ խնդիրը լուծելու միակ ճանապարհը Լենին-Քեմալ պայմանագիրը չեղյալ հայտարարելն է։