ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ոչ մի «զտում» ոչ մի տեղ, ներառյալ իրավապահ մարմինները, ավելի լավ է չիրականացնել, դա արդեն անցել ենք 1937-ին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ամփոփիչ մամուլի ասուլիսում նա ասաց, որ երբ դեռ նոր էր եկել աշխատելու անվտանգության մարմիններում, հիմա մտաբերում է ծառայության մի վետերանի՝ «ծերուկի», որին տեսնելիս անգամ որոշ աշխատակիցներ «փախչում-մտնում էին աշխատասենյակները»։
«Ո՞վ էր այս ծերուկը։ Ուրեմն, նա աշխատել էր 36-37 թվականներին։ Այդ ժամանակ էլ հենց եղել էին «զտումներն» իրավապահ մարմիններում, այդ թվում անվտանգության մարմիններում։ Առավոտյան մարդը գնացել է աշխատանքի՝ ոչինչ չկասկածելով, ոչինչ չիմանալով, նրա դեմ հարուցել են քրեական գործ, իսկ երեկոյան արդեն գնդակահարվածի մարմինը հանձնել են ընտանիքին։ Ահա այդ ծերուկը, որից բոլորը փախչում էին, ի կատար էր ածել այդ դատավճիռները։ Այնպես որ, ինչ վերաբերում է «զտումներին», մենք դա արդեն անցել ենք, դա մեր ոչ այնքան հեռավոր անցյալում է, ինչպես կարող է թվալ, եւ ավելի լավ է, որ մենք այստեղ ոչ մի զտում չկատարենք»,- ասել է Պուտինը։
«Այն, որ պետք է կատարելագործել իրավապահ մարմինների աշխատանքը, վերահսկել, առաջին հերթին՝ հասարակության կողմից, այն, ինչ այնտեղ կատարվում է, սա միանգամայն ակնհայտ է»,- ավելացրել է նա։





























