Առողջապահության փոխնախարար Լեւոն Հակոբյանը կանգնած է պաշտոնը կորցնելու հանգամանքի առաջ։

Hraparak.am-ի փոխանցմամբ՝ նախարար Արսեն Թորոսյանն ուզում է Հակոբյանից ազատվել՝ նրա փոխարեն բերելով աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արտյոմ Սմբատյանին։

Ըստ մեր աղբյուրի, Արսեն Թորոսյանը նամակով դիմել է վարչապետին՝ խնդրելով աշխատանքից ազատել Լևոն Հակոբյանին, ինչի մասին փոխնախարարը ինչ-որ կերպ իմացել է և դեռ դեկտեմբերի սկզբին մամուլի միջոցով փորձել է աղմուկ բարձրացնել իր հնարավոր պաշտոնանկության և Արսեն Թորոսյանի հովանավորյալ Արտյոմ Սմբատյանի՝ պաշտոնին չհամապատասխանելու շուրջ։

Ինչպես մեզ ասացին, մամուլում բարձրացած աղմուկը չի օգնել փոխնախարարին և նրա պաշտոնանկությունը ժամերի հարց է։