Հայաստանի անտառային ոլորտի վերաբերյալ ՀԲ-ի փորձագետների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներն են քննարկվել այսօր` ապրիլի 12-ին Հայաստանի փոխվարչապետ, անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի մոտ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուսումնասիրությունը վերաբերում է ոլորտի ներկա իրավիճակին եւ զարգացման տարբերակներին, բացահայտվում են նաեւ առկա խնդիրներն ու դրանց լուծման առաջարկություններ են տրվում: Մասնավորապես ներկայացվում են  «Հայանտառի» դերի եւ պատասխանատվության բարձրացման, այլընտրանքային էներգակիրների խթանման եւ  բազմաթիվ այլ առաջարկություններ:

Ա. Գեւորգյանը կարեւորել է նաեւ ուսումնասիրության արդյունքները հանրությանը ներկայացնելը, եւ, հատկապես, բնապահպանական ՀԿ-ների հետ դրանց շուրջ քննարկումների կազմակերպումը: