Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 19-ին, ժամը 20։25-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում՝ դպրոցի մոտակայքում, այրվում է տնակ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գուգարք գյուղի 2-րդ փողոցի տնակներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։12-ին, մարվել՝ 21։48-ին։
Տնակն ամբողջությամբ այրվել է (մոտ 27 քմ):





























