Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 19-ին, ժամը 18:12-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Բարեկամության փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:58-ին, մարվել՝ 20:56-ին:

Այրվել են տան տանիքի (48 քմ) փայտյա կառուցատարրերը՝ մոտ 8 քմ: