Բրավո մեր ոստիկանությանը, խոսքեր չկան։ ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը.
«Քայլ 1. Ներդնել քո գործակալին Քոչարյանի աջակիցների ցանկում
Քայլ 2. Այդ գործակալը, ամբողջությամբ ներդրվելուց հետո սկսում է բանակցել տարբեր մարդկանց հետ` ներկայանալով Նախագահ Քոչարյանի աջակից։
Քայլ 3. Գործակալ /Քոչարյանի աջակիցը սկսում է բանակցել Մարտի 1-ի տուժողների հետ և ակնարկում է հեղաշրջում
Քայլ 4. Նրան ձերբակալում են և նա տալիս է խոստովանական ցուցմունք, թե ովքեր են իրեն ասել հեղաշրջման մասին և խնդրել վարել բանակցություններ։
Քայլ 5. Ձերբակալությունների շարան։ Այս քայլը թողնում եմ ձեզ երևակայությանը։ Դուք որոշեք, թե ում անունները նա կտա։ Օրինակ Սեդրակ Քոչարյան կամ Լևոն Քոչարյան։
Ապրի´ մեր ոստիկանությունը, փայլուն իրագործված օպերացիա», գրել է Արա Վարդանյանը եւ հետգրություն թողել.
«Հ.Գ. Մի քանի տեսախցիկով կարծես թե թաքնված նկարահանում անելը բավականին հետաքրքիր գաղափար էր, իսկ պատին դեմ տված ավտոմատը սպանեց»:





























