Ստամբուլի Քումքափը թաղամասում գտնվող «Բահար» հյուրանոցում ատրճանակից արձակված կրակոցներից սպանվել են հյուրանոցի սեփականատերն ու նրա ընկերուհին՝ վրացուհի Ռոզա Իսմաիլովան։
Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ «Բահար» հյուրանոցի սեփականատեր 46-ամյա Նուսրեթ Շաքարը լարված հարաբերություններ է ունեցել հյուրանոցի ազգությամբ վրացի 3 աշխատակիցների հետ։ Սպանության օրն էլ կրկին վիճաբանություն է տեղի ունեցել Նուսրեթ Շաքարի եւ վրացի աշխատակիցների միջեւ։ Վիճաբանության ընթացքում վրացի աշխատակիցներն սպանել են Նուսրեթ Շաքարին եւ նրա 31-ամյա ընկերուհուն։
Ոստիկանությունը փնտրում է փախուստի դիմած աշխատակիցներին։




























