«Սենթրալ Փարթներշիփի» նախագահ Ռուբեն Դիշդիշյանը լքում է ընկերությունը։
«Սենթրալ Փարթներշիփի» կինոընկերության նոր նախագահ է նշանակվել Մարկ Լոլոն, ով նախկինում զբաղեցնում էր « Սենթրալ Փարթներշիփ Sales House»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Դիշդիշյանը, պաշտոնը լքելով հանդերձ, մնում է բաժնետոմսերի հսկիչ փաթեթի սեփականատեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«ՊրոֆՄեդիա» հոլդինգի մաս կազմող « Սենթրալ Փարթներշիփը» Ռուսաստանի խոշորագույն կինոընկերություններից է։ Այն մուտք է գործել այն ութ մեյջերների մեջ, որոնք ֆինանսավորվում են Կինոյի աջակցման պետական հիմնադրամից։





























