Ճապոնիայում վթարված «Ֆուկուսիմա-Դայիչի» ատոմակայանի շրջանում ապրիլի 12-ին հողում եւ բուսականության վրա ռադիոակտիվ ստրոնցիումի հետքեր են հայտնաբերվել:

Այդ մասին հաղորդել է գիտության եւ տեխնոլոգիաների նախարարությունը: Ավելի վաղ, տվյալ տարածքում ռադիոակտիվ յոդի, ցեզիումի եւ պլուտոնիումի հետքեր էին հայտնաբերել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Ճապոնիայի ատոմային եւ արդյունաբերական անվտանգության հանձնաժողովը հայտարարել է, թե «Ֆուկուսիմա»-ին տրվել է վտանգավորության առավելագույն աստիճան INES միջազգային սանդղակով: