ԱՄՆ Այովա նահանգի ոստիկանությունը հայտարարել է կնոջ ձերբակալության մասին, որը խոստովանել է, որ 14-ամյա մեքսիկուհու է վրաերթի ենթարկել ազգային պատկանելիության պատճառով, հաղորդում է Fox News-ը:

42-ամյա Նիկոլ Մարի Պուլ Ֆրանկլինին մեղադրանք է առաջադրվել կանխամտածված սպանության փորձի համար: Դեպքը տեղի է ունեցել հետիոտնային անցումի վրա, երբ աղջիկը շտապել է դպրոց՝ մասնակցելու բասկետբոլային մրցույթին: Աղջիկը բազմաթիվ վնասվածքներ է ստացել:

Հայտնի է, որ ավելի վաղ կինը ճաղերի հետեւում է հայտնվել ռասիստական արտահայտությունների պատճառով: